Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Գիտե՞ք, որ...

Ստեղծել են քամելեոն-փողկապ

Ստեղծել են քամելեոն-փողկապ

Խորվաթ գյուտարարը ստեղծել է ֆուտուրիստական փողկապ, որը հիանալի համապատասխանում է ցանկացած վերնաշապիկի ու միջոցառման, քանի որ նոր աքսեսուարը կարող է փոխել գույնը:

 

Եթե դուք Ձեզ չեք համարում փորձագետ փողկապի ընտրության հարցում կամ՝ հակառակը, շատ ժամանակ եք ծախսում ճիշտ համադրության համար, անկասկած տղամարդու iTie գաջեթը Ձեր ճաշակով է, գրում է Daily Mail-ը:

 

Նորույթն իրենից ներկայացնում է գույնը փոխող աքսեսուար, նախատեսված տղամարդկանց համար, ովքեր հոգնել են խանութներում փողկապների տեսականին ուսումնասիրելուց: iTie ստեղծող 33-ամյա գրաֆիկական դիզայներ Տոմիսլավ Զվոնարիկի խոսքով՝ նրա մշակումը լիարժեք ինտերակտիվ է եւ կարող է կոճակի սեղմումով փոխել գույնը, հաղորդում է FedPost.ru-ն:

 

Սա նշանակում է, որ մոտ ապագայում ուժեղ սեռի ներկայացուցիչները միայն քամելեոն փողկապի կարիք կունենան: Բացի այդ, աքսեսուարը ճկուն էկրան ունի ու կարող է աշխատել iOS-ծրագրերի հետ: Մշակողը հայտնել է, որ շուտով ֆուտուրիստական փողկապի սեփականատերերը կկարողանան  տարբեր կտորների կազմն արտացոլող հատուկ ծրագիր  ներբեռնել:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ